Ախալքալաքի Սամսար գյուղում շարունակվում է խմելու ջրի գլխավոր խողովակաշարի վերականգնման աշխատանքը

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ենթակառուցվածքային ծրագրի շրջանակներում, Փոքր Սամսար գյուղում շարունակվում է խմելու ջրի գլխավոր խողովակաշարի վերականգնման և կարգավորման աշխատանքը, տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Ըստ տեղեկության՝ նշված ծրագրի ավարտից հետո գյուղի բնակչության ջրամատակարարումը կվերականգնվի։

«Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը տեղում ծանոթացել է ընթացիկ ծրագրին և վարչական միավորի բնակիչների հետ զրուցել այս ծրագրի և այլ կարևոր հարցերի շուրջ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: