Այրված առևտրի կենտրոնը կվերականգնի գործունեությունը. Կախա Կալաձե

«Կարևոր է, որ երկու կողմերը կարողանան համագործակցել և ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի նվազագույնի հասցվեն բացասական հետևանքները», — քաղաքի կառավարման նիստին անդրադառնալով  Թբիլիսիում փետրվարի 27-ին տեղի ունեցած խոշոր հրդեհին, ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ըստ Կալաձեի, այրված շուկայի վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին:

«Ես կցանկանայի այսօրվա նիստը սկսել հրդեհներից և առաջին հերթին շնորհակալություն հայտնել հրշեջներին՝ ժամանակին արձագանքելու և նվիրված աշխատանքի համար, նրանք այդ գիշեր աշխատում էին շատ ծանր պայմաններում:

Տուժել են ինչպես առևտրականները, այնպես էլ առևտրի տարածքի սեփականատերերը: Առևտրի կենտրոնի ղեկավարությունն արդեն սկսել է հանդիպումներն առևտրականների հետ», — ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

Թողնել պատասխան