Մարգվելաշվիլին նախկին քաղաքապետին ներում չի շնորհի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի նախկին քաղաքապետ,  այժմ անազատության մեջ գտնվող Գիգի Ուգուլավային ներում չի շնորհի: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն։

«Այս հարցին նախագահը պատասխանել է դեռ մեկ տարի առաջ, երբ քաղաքացիների մի խումբ նամակով էր դիմել: Դրանից հետո ևս նախագահի դիրքորոշումը չի փոխվել: Այս պարագայում ներումը արդարադատության համակարգում տեղ չի գտնի: Բացի այդ,  դա նպատակահարմար չէ քաղաքական տեսանկյունից»,- ասել է Միշվելաձեն՝ հիշեցնելով, որ նախագահը չի ընդունում այնպիսի որոշումներ, որոնք առանց հիմքի արտոնություններ կտան որևէ դատապարտյալի, տեղեկացնում է «frontnews.ge»-ն:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի զինակից Ուգուլավան կալանավորվել է 2012թ․ տեղի ունեցած խորհրդարանական ընրություններից հետո, երբ իշխանության եկավ «Վրացական երազանք»-ը։ Նա մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու մեջ։

Թողնել պատասխան