Բելգիայում Սաակաշվիլիի կազմակերպած հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել. տեսանյութ

Բելգիայի Լիեժ քաղաքի Կոնգրեսի պալատի տարածքում, որտեղ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է վրացի էմիգրանտներին, միջադեպ է տեղի ունեցել:

«Ռուսթավի 2» հեռուստանըկերության տարածած տեղեկատվության համաձայն, ընդհարումը կազմակերպել են վարձու սադրիչները, ովքեր ցանկացել են խափանել նախկին նախագահի հետ հանդիպումը: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը՝ մի խումբ ագրեսիվ քաղաքացիներ դահլիճ են ներխուժել՝ այնտեղ արցունքաբեր գազ բաց թողնելով:

Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ «Միացյալ ազգային շարժման» աջակիցները էմիգրանտների մի մասին թույլ չի տվել դահլիճ մուտք գործել: Առաջին ալիքի հաղորդավարը Լիեժից հայտնել է, որ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության աջակիցները պղպեղով ցողիչ են փչել համայնքի այլակարծիք քաղաքացիների վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել:

Հիշեցնենք, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացի էմիգրանտների կողմից ստեղծված «Միասին դեպի տուն» ծրագրի շրջանակներում տարբեր երկրներում հանդիպումներ է անցկացնում արտերկրում ապրող վրացիների հետ և քննարկում Վրաստանում առկա իրավիճակը, ինչպես նաև հայրենիք վերադառնալու հարցը:

Տեսանյութը interpressnews.ge-ից