Գնում եմ բանակցելու․ Փաշինյանն ուղևորվեց ԱԺ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվում է ԱԺ՝ ստեղծված քաղաքական ճգնաժամի շուրջ բանակցելու խմբակցությունների հետ։

Հիշեցնենք՝ ԱԺ-ի ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները այսօր երեկոյան 67 ձայնով կողմ են քվեարկել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Վերջինս, ըստ էության, սահմանափակում է ԱԺ-ն ցրելու մեխանիզմները։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին։

Այս պահին ԱԺ-ի դռները բաց են, ներս են փորձում մուտք գործել նաև Փաշինյանի կոչով փողոց դուրս եկած քաղաքացիները։

Փաշինյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ հրաժարական է տալու վարչապետի պաշտոնից։