Հողի ձեռքբերումն առանց թույլտվության և օգտագործման իրավունքի կպատժվի

Համայնքային սեփականության տակ գտնվող հողերի ձեռքբերումն առանց թույլտվության և օգտագործման իրավունքի կպատժվի վարչական կարգով:

Այս ուղղությամբ փոփոխություններ է ենթադրում «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը, որն այսօր կներկայացվի խորհրդարանի բյուրոյին:

Փոփոխությունների նախագծի համաձայն, մունիցիպալիտետի տարածքում (բացի Թբիլիսիից), համայնքային սեփականության տակ գտնվող հողատարածքի առանց թույլտվության ձեռք բերումը և առանց օգտագործման իրավունքի օգտագործումը կտուգանվի 1000 լարիի չափով, իսկ կրկնելու դեպքում՝ 2000 լարիի չափով: Փոխանցում է interpressnews-ը: