Ինչ անել, եթե պատվաստումից հետո ալերգիա է առաջանում. պատասխանում են մասնագետները

Եթե ​​կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դոզան ստանալուց հետո լուրջ ալերգիկ ռեակցիա առաջանա, Վրաստանի քաղաքացիներին կառաջարկվի երկրորդ պատվաստումը կատարել այլ դեղամիջոցով: 

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովն ասում է, որ Վրաստանում պատվաստումից հետո ուժեղ ալերգիկ ռեակցիա է  գրանցվել միայն 2-3 մարդու դեպքում: Ըստ բժշկի` ուժեղ ալերգիկ ռեակցիա ասելով` պետք է ենթադրվի համակարգային ռեակցիա ՝ անաֆիլակտիկ ցնցում:  Մնացած դեպքերը որպես ռեակցիա չեն դիտարկվում:

Ինչ վերաբերում է այնպիսի բարդություններին, ինչպիսին է օրինակ թրոմբոէմբոլիան, Վրաստանում չի գրանցվել:

Բժիշկներն առաջարկում են այլընտրանքային պատվաստանյութ: Օրինակ` եթե ալերգիկ ռեակցիա է եղել  Pfizer- ի դեպքում, պացիենտին կառաջարկվի  AstraZeneca` որպես երկրորդ չափաբաժին և այդպես շարունակ:

Վրաստանում զանգվածային պատվաստումները մեկնարկել են հուլիսի 5 -ին, երբ երկիրը ստացավ չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերի 1 միլիոն չափաբաժին:

Վերջին տվյալներով` պատվաստվել է 464 875 մարդ,  153 128 քաղաքացի ստացել է երկու ամբողջական դոզա: