Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 22-ի տվյալները

Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 053 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 643 295-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  2 067  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 601 578։

Վարակից մահացել է ևս  7 մարդ, ընդհանուր՝ 16 678:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.87%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.19%, վերջին 7 օրվանը՝ 4.78%: