Մենք կվերադառնանք Վրաստան. Սաակաշվիլին՝ վրացի էմիգրանտներին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բելգիայի Լիեժ քաղաքում ազգությամբ վրացի էմիգրանտների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ միասին կվերադառնան հայրենիք։ Սաակաշվիլին նշել է, սակայն, դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել՝ իրավիճակը փոխել։

«Իհարկե, մենք կգնանք Վրաստան, սակայն ուզում եմ հարցնել, եթե վաղը բոլորս միասին գնանք, արդյոք իրավիճակը պատրաստ է: Այսօր դրա համար դեռևս պայմաններ չկան, սակայն առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում պետք է դրանք ստեղծենք: Չենք  կարող այստեղից նայել, թե ոնց են երկիրդ ավերում։ Չենք կարող հանգիստ նայել, թե ոնց են քո ծնած ու մեծացրած երեխային անողոք սպանում: Ամեն օր մեզնից խլում են Վրաստանի մի մասը»,- դահլիճում հավաքված վրացիներին ասել է Սաակաշվիլին:

Նկատենք, որ Բելգիայում Սաակաշվիլիի կազմակերպած հանդիպմանը ընդհարում է տեղի ունեցել Վրաստանի ներկա ու նախկին իշխանությունների աջակիցների միջև։