Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել վրաց գործընկերոջը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ։

Ցավակցագրի մեջ մասնավորապես ասված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում  Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին»։

Թողնել պատասխան