Ախալցիխեի դպրոցի տնօրենը կանցկացնի Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

Ախալցիխեի թիվ 3 հայկական հանրային դպրոցի տնօրինությունը ժողովի արդյունքում որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնել ինչպես նոր, այնպես էլ հին ձեւաչափով: Այս մասին Akhaltskha.Net-ի խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ զրույցում հայտնել է  դպրոցի նորանշանակ տնօրեն Սուսաննա Ակոպովան, որը` ըստ ԶԼՄ-ների, դպրոցում հակահայկական տրամադրություններ է ստեղծում:

Տնօրենը նշել է, որ ցեղասպանության թեմայով միջոցառում կանցկացվի ոչ միայն բաց դասի ձեւաչափով, ( նման հայտարարություն վերջինս արել էր մարտի 29-ին նույն լրատվամիջոցի հետ հարցազրույցում), այլեւ դպրոցի դահլիճում՝ բեմի վրա եւ դասարաններում:

Akhaltskha.Net-ի հարցին, թե նրանք արդյոք պատրաստվում են մասնակցել Հայոց ցեղասպանության խաչքար հուշակոթողի մոտ ամեն տարի ապրիլի 24-ին անցկացվող միջոցառումներին, Ակոպովան տվել է դրական պատասխան։

Հիշեցնենք, Ապրիլի 24-ի միջոցառումների ձևաչափի փոփոխության հետ կապված իր մտահոգություններն Ալիքի հետ զրույցում հայտնել էր Akhaltskha.net լրատվական կայքի խմբագիր Էդուարդ Այվազյանը: Վերջինս նշել էր, թե այն համոզմունքին է, որ ցեղասպանության հերթական տարելիցի միջոցառումները ճիշտ կլինի նշել նախկինի նման` թե՛ դպրոցում, թե՛ հուշակոթողի մոտ, դատապարող ելույթներով, ճանաչման պահանջներով, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին:

Լուսանկարը՝ javakhkmedia-ից

Թողնել պատասխան