2025 թվականին ծնելիությունը հասել է նվազագույնի

2025 թվականին Վրաստանում ծնվածների թիվը կազմել է 37 հազար 867 երեխա, որոնցից 19 հազար 856-ը տղա են, իսկ 18 հազար 11-ը՝ աղջիկ: Այս ժողովրդագրական ցուցանիշները Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են:

Ծառայության հաղորդմամբ` նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 4,1 տոկոսով: Այս թիվը վերջին 32 տարվա` անկախացած Վրաստանի պատմության ընթացքում ամենացածրն է։

«2025 թվականին ծնունդների ամենամեծ թիվն արձանագրվել է Թբիլիսիում` 14 հազար 334 երեխա, իսկ ամենափոքրը՝ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջանում՝ 191 երեխա։

2025 թվականին, 2024-ի համեմատ, կենդանի ծնվածների ընդհանուր հաշվարկով` առաջնեկների թիվն աճել է 35,9%-ից մինչև 36,6%: Երկրորդ երեխաների թիվը նվազել է և կազմել 32,9%, իսկ երրորդ և հաջորդող հերթականությամբ ծնվածների թիվը մնացել է գրեթե անփոփոխ՝ կազմելով 29,1%:

2025 թվականին, նախորդ տարվա համեմատ, մինչև 25 տարեկան մայրերի լույս աշխարհ բերած երեխաների թիվը 23,2%-ից նվազել է մինչև 21,9%:

25-39 տարեկան մայրերի խմբի նորածինների թիվն աճել է 69,5%-ից մինչև 70,4%: Աճ է նկատվում նաև 40 տարեկան և բարձր տարիքի մայրերի շրջանում. 7,3%-ից հասել է 7,7%-ի:

2025 թվականին մոր միջին տարիքը առաջին երեխայի ծննդյան ժամանակ սահմանվել է 27,4 տարեկանը»,- կարդում ենք հաղորդագրության մեջ: