Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Փետրվարի 16-ից 18-ը տեղի կունենա Մյունխենի անվտանգության 54-րդ միջազգային համաժողովը: Միջոցառմանը վրացական պատվիրակությունը կղեկավարի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ Կվիրիկաշվիլին կմասնակցի համաժողովի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումներին:

Աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի և այլ պաշտոնյաների հետ:

Վարչապետը կհանդիպի նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներին:

Հաղորդում է Ipn.ge-ն:

Թողնել պատասխան