Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցանակակիրները Սպորտի պետական համալսարան կընդունվեն առանց քննությունների

Վրաստանի հավաքականի այն անդամները, ովքեր Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերում արժանացել են ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններում զբաղեցրել են առաջին հորիզոնականը, կկարողանան ընդունվել Վրաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ​​համալսարան՝ առանց միասնական ազգային քննությունների։

Նշված նախաձեռնությունը նախատեսված է «Բարձրագույն կրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով, որը քննարկվել է «Սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի» կողմից։ Կրթության և գիտության փոխնախարար Վալերիան Գոբրոնիձեի խոսքով, օրինագիծը կվերաբերի նաև այն մարզիկներին, ովքեր Տոկիոյի Օլիմպիական խաղերում զբաղեցրել են առաջին հորիզոնականը և դարձել ոսկե մեդալակիր։

«Մենք կարող ենք շարունակել քննարկումը։ Այս փուլում թողնենք միայն օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցանակակիրներին, այդ թվում՝ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի հաղթողներին և ապագայում քննարկենք աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների ներառումը այս օրինագծի մեջ, — ասել է հանձնաժողովի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին։

Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել հանձնաժողովի նախագահի նախաձեռնությանը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր