Վրաստանը անվտանգ երկրների թվին դասելը չի որոշվում բանակցություններով. ԱԳՆ

«Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, որոնց նպատակն է առանց մուտքի արտոնագրի ռեժիմի խախտման և ապաստանի հայցման ընթացակարգի չարաշահման կանխարգելումը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հարցի կարևորությունից ելնելով՝ խորհրդակցություններ են ընթանում գործընկեր երկրների հետ:

«Հաշվի առնելով մեր երկրի ժողովրդավարական չափանիշներն ու մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա իրավիճակը, որոշ երկրներ արդեն իսկ մտցրել են Վրաստանն անվտանգ երկրների ցանկի մեջ: Այս հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, այնուամենայնիվ, անվտանգ համարելը գործընկեր երկրների անհատական որոշումն է և կախված չէ երկկողմ բանակցություններից»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը ծրագրում է խստացնել միջոցները, որպեսզի էլ ավելի չաճի Եվրամիությունում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների թիվը, ինչը, հնարավոր է, բացասաբար անդրադառնա ազատ մուտքի արտոնագրի ռեժիմի վրա:

Թողնել պատասխան