Ուկրաինայի որոշ կուսակցություններ պատրաստվում են պահանջել Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա

Ուկրաինայի ընդդիմադիր որոշ քաղաքական կուսակցություններ պատրաստվում են պահանջել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա:

Նման հայտարարություն է արել Սաակաշվիլիի հիմնած «Նոր ուժեր» կուսակցությունը ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Հայտարարությանը միացել են «Ժողովրդավարական դաշինք», «Ժողովրդական վերահսկում», «Ուկրաինայի Եվրոպական կուսակցություն», «Բատկիվշինա», «Սամոպոմիչ», «Ազատություն» կուսակցությունները:

Նրանց հայտարարության համաձայն` իշխանությունը ընդդիմադիր գործչին դաշտից հեռացրել է քաղաքական դրդապատճառներով՝ խախտելով մարդու իրավունքները և ստվեր գցելով միջազգային ասպարեզում Ուկրաինայի վարկանիշի վրա:

«Այս հանցագործությունը, անպայման, պետք է հետաքննվի, բոլոր պաշտոնյաները, ովքեր օրենք են խախտել և չարաշահել իրենց լիազորություները, պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա և նրան տան դատարանում իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեղեկացնում է Ipn.ge-ն:

Թողնել պատասխան