Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 8

Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկիր, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարական տալու մասին որոշումը:

Մենք երախտապարտ ենք աջակցության համար և ուրախությամբ շարունակում ենք շարժվել դեպի Եվրամիության լիիրավ անդամակցություն, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանում դրամական փոխանցումների 29 տոկոսը և ներդրումների 28 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը 165 հազար 570 լարիով ավելացրել է Մառնեուլի քաղաքի ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթի բյուջեն։

Վերջին երեք տարիների ընթացքում՝ 2020 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) սեփական դիմումի հիման վրա լքել է 7332 աշխատակից:

Վրացական MKD Law իրավաբանական ընկերությունը, հիմք ընդունելով իր հաճախորդի խնդրանքը, ընդդեմ Վրաստանի Ազգային բանկի և Liberty Bank-ի երկու հայց է ներկայացրել:

Վրաստանի կառավարությունը 2019 թվականից ի վեր չի հանրայնացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Ժնևյան ձևաչափի (Աբաշիձե–Կարասին) համար հատկացված ծախսերը:

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար:

12-ամյա աղջկան սեռական բռնության ենթարկած 22-ամյա երիտասարդը դատապարտվել է նախնական երկու ամսվա ազատազրկման: