12-ամյա աղջկան սեռական բռնության ենթարկած երիտասարդը դատապարվել է

12-ամյա աղջկան սեռական բռնության ենթարկած 22-ամյա երիտասարդը դատապարտվել է նախնական երկու ամսվա ազատազրկման: Որոշումը կայացրել է Վրաստանի Խաշուրիի շրջանային դատարանը:

Նիստը Խաշուրիի շրջանային դատարանում տեղի է ունեցել փակ ռեժիմով, քանի որ գործով տուժողն անչափահաս է։

Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի չորրորդ մասով, որը վերաբերում է անչափահասին սեռական բռնության ենթարկելուն՝ օգտագործելով տուժողի անօգնականությունը: Հանցանքը պատժվում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Քարելիի մունիցիպալիտետում՝ նոյեմբերի 4-ի ուշ գիշերը։ 12-ամյա աղջկան 22-ամյա Գ.Տ.-ն իր տուն է տարել ամուսնության նպատակով:

Սկզբում Գ.Տ.-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը վերաբերում է 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններին, սակայն նոյեմբերի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության համար։