Արտգործնախարարը մեկնում է Բրյուսել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այսօր մեկնում է Բրյուսել։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում ԱԳ նախարարը կհանդիպի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը կքննարկվեն Եվրահանձնաժողովի ընդլայնման մասին զեկույցը, որը կհրապարակվի այսօր՝ նոյեմբերի 8-ին, ինչպես նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու և ԵՄ անդամակցության հետագա քայլերին վերաբերող հարցերը։