Նախագահը ցավակցել է ռուսական ուժերի կողմից սպանված քաղաքացու ընտանիքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղ: Նա իր ցավակցությունն է հայտնել ռուս օկուպանտների կողմից սպանված Թամազ Գինտուրիի ընտանիքին։

Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին սպանվել է նոյեմբերի 6-ին, ռուսական օկուպացիայի ներկայացուցիչների կողմից Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ, իսկ նրա հետ եղած Լևան Դոթիաշվիլիին առևանգել են:

Միջազգային հանրության ներկայացուցիչներն արձագանքել են ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանությանը: Կատավածը դատապարտել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԵՄ առաքելությունը, ցավակցություն հայտնել հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին։

Զուրաբիշվիլին ասել է, որ խորապես վրդովված է, այդ սպանությունը համարում է հարձակում Վրաստանի պետականության վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին, ինչպես նաև կոչ է արել օկուպացիոն ռեժիմին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։