Վրաստանի քաղաքացու սպանությունը պետականության վրա բացահայտ հարձակում է. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը Վրաստանի պետականության վրա բացահայտ հարձակում է որակել: Այս գնահատականը Զուրաբիշվիլին տվել է X-ի իր միկրոբլոգում:

«Ինձ խորապես վրդովել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալման ժամանակ Վրաստանի քաղաքացու սպանությունը։ Վրացական պետականության վրա այս դաժան հարձակումը հերթական անգամ բացահայտում է «մեկ հավատքի եղբոր» իրական դեմքը»,- գրել է նախագահը:

Նա «շտապ կոչ է արել միջազգային հանրությանը միանշանակ դատապարտել Ռուսաստանի գործողությունները, որոնք բացահայտորեն և անամոթաբար խախտում են բոլոր միջազգային նորմերը»:

Ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է սպանվել