Բաթումի-Ախալցիխե ճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի 125-րդ կմ-ում տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու կողմից էլ վերականգնվել է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Հիշեցնենք, որ Խուլո-Զարզմի 2-րդ լոտի շինարարության շրջանակներում հողի և ժայռաբեկորների իջնելու և ավտոճանապարհի վնասվելու վտանգի պատճառով ժամանակավորապես նշված հատվածում արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Ճանապարհահատվածին երթևեկության սահամանփակումներ էին գործում օգոստոսի 16-ի երեկոյից: