«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Շալվա Կերեսելիձեն հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը արգելի իրենց կուսակցությունը, նրանք կհրաժարվեն իրենց խորհրդարանական մանդատներից: Այս մասին հայտարարել է Կերեսելիձեն հոկտեմբերի 26-ին խորհրդարանում։
Նրա խոսքով, եթե Սահմանադրական դատարանը արգելի կուսակցությունը, խորհրդարանական մանդատները որևէ արժեք և ուժ չեն ունենա։
«Մանդատներից ոչ մեկը մեծամասնական չէ, սա համամասնական մանդատ է, որը կուսակցությունը՝ «Գախարիան Վրաստանի համար»-ը, ստացել է անմիջականորեն։ Եթե մեր կուսակցությունը արգելվի, կուսակցության ստացած մանդատները որևէ ուժ և արժեք չեն ունենա։ Եթե մեր կուսակցությանը արգելվի քաղաքական գործունեություն ծավալել, ապա, բնականաբար, մենք խորհրդարանում որևէ գործ չենք ունենա, և այդ մանդատները որևէ արժեք և ուժ չեն ունենա», — ասել է Կերեսելիձեն։