Տեսաուղերձ նախկին նախագահից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել։ Սաակաշվիլին խոսել է ընտրությունների արդյունքների և «Միացյալ ազգային շարժման» ծրագրերի մասին: Նախկին նախագահի խոսքով, իր կարծիքով կուսակցության մեծամասնական թեկնածուները ընտրությունների երկրորդ փուլին չպետք է մասնակցեն:
Սաակաշվիլին մասնավորապես ասում է՝
«Այս իրավիճակում, խոսքը այն մասին է, որ երկորդ փուլում իրավիճակը կփոխվի, ինչը իհարկե անիմաստ է: Նախքան երկրորդ փուլը Իվանիշվին ասել է, որ հասնելու է իր թեկնածուների հաղթանակին և իհարկե առկա ընտրական համակարգի պայմաններում այդպես էլ կլինի: Այս պատճառով կարծում եմ  իմաստ չունի մասնակցել ընտրություններին: Իհարկե սա յուրաքանչյուր թեկնածուի երկրորդ փուլում մասնակցելու անձնական որոշումն է» ,- ասել է Սաակաշվիլին:
Նախկին նախագահի խոսքերով ներկայում քննարկվում է արդյոք պետք է, որպեսզի «Միացյալ ազգային շարժման» ընտրված պատգամավորները խորհրդարան գնան, թե՝ հրաժարվեն մանդատներից:
«Ինչ վերաբերվում է այս կոպիտ խախտումներով անցկացված ընտրությունների հետևանքով կազմավորված խորհրդարանում մասնակցության միակ ընդդիմադիր կուսակցությանը, ես կարծում եմ, որ այսօր «Միացյալ ազգայյին շարժման» ընտրած պատգամավորների և խորհրդարան անցած այլ պատգամավորների առնվազն պարտականությունն է հանդիպել Վրաստանի բոլոր անկյունների այն մարդկանց, ովքեր աջակցել են մեր ակտիվիստերին: Մինչև որևէ որոշում կկայացվի այս հարցի վերաբերյալ կրկնում եմ, որ երկու կողմերում էլ կան փաստարկներ և’ մասնակցելու, և’ չմասնակցելու, միևնույն է լավ կլինի հարցնեն մեր աջակիցների կարծիքը»,-ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, ըստ ԿԸՀ տվյալերի, այս պահի դրությամբ ընտրատեղամասերի 99.92%-ի տվյալները հաշվված են։ Այստեղից «Միացյալ ազգային շարժումը» ստացել է ձայների 27.14%: 75 մեծամասնական ընտրատարածքից 50-ում տեղի կունենա քվեարկության 2-րդ փուլ:

Թողնել պատասխան