Ե՞րբ կտրվեն հիմնական կրթության վկայականները

Վրաստանում հիմնական կրթության վկայականների (ատեստատների) տրամադրումը կմեկնարկի հունիսի 20-ին։

Աշակերտը, ով բարեհաջող ավարտել է դպրոցը, փաստաթուղթը ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն կամ շարժական արդարադատության տուն։

Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կստանան հիմնական կրթության վկայականները։ Փաստաթուղթն արագացված կարգով ստանալու ցանկության դեպքում գործում է հավելավճար։

Մինչև դեկտեմբերի 31-ը հիմնական կրթության վկայականները կտրվեն անվճար։