Ինտեգրման օրակարգ․ հյուրը՝ Մարի Առաքելովա

«Ալիք Մեդիա»-ն մեկնարկում է «Ինտեգրման օրակարգ» փոդքասթերի նոր շարքը Վրաստանում էթնիկ հայերի ինտեգրման թեմայով։

Այսօրվա հյուրը «Վիրահայերի միություն» հասարակական  կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան է։ Առաքելովայի հետ զրուցել ենք ինտեգրման նշանակության, կարևորության մասին, սահմանել ենք «ինտեգրում» եզրույթը և քննարկել, թե որոնք են ինտեգրման հիմնական փուլերը։