Ցույց՝ ընդդեմ ՌԴ-ի հետ չվերթերի վերականգնման

Այսօր՝ մայիսի 16-ի ժամը 19:00-ին, Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի հետևում «Չեղարկել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը» կարգախոսով հանրահավաք տեղի ունեցավ։

Հանրահավաքի կազմակերպիչները քաղաքացիական հասարակության անդամներ են։ նրանց հնչեցրած կոչը հետևյալն է․

«Մինչ Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, իսկ վրացական կործանիչներն Ուկրաինայում կռվում են ռուսական ռազմանավերի դեմ, Վրաստանի կառավարությունը կանաչ լույս է վառում դեպի Ռուսաստան ուղիղ թռիչքների համար։

Այս քայլն անբարոյական է, անսկզբունքային և անհարգալից վերաբերմունք է վրաց հերոսների նկատմամբ և հակասում է Վրաստանի ժողովրդի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հաստատակամությանը»։

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այն, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ կարծում են, թե Պուտինը նման կերպ «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։