Ինաշվիլին անդրադարձել է պատրիարքարանի շուրջ զարգացումներին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ` «Վրաստանի հայրենասերներ» խմբակցության անդամ Իրմա Ինաշվիլին այսօր՝ փետրվարի 20-ին անցկացված մամլո ասուլիսի ընթացքում Վրաստանի պատրիարքարանի շուրջ զարգացումներին է անդրադարձել:

Ինաշվիլիի հայտարարությամբ, սա պատրիարքարանի դեմ նպատակաուղղված ճնշում է, նրա հեղինակությունը նվազենելու նպատակով: Ինաշվիլին լրագրողներին ներկայացրել է այն ծրագիրը, որի համաձայն, 2004-2005թթ, այն ժամանակվա կառավարության հանձնարարությամբ, պատրիարքարանի դեմ հաղորդումներ էին ծրագրվում:

«Այս ծրագրի իրականացումը սկսվել է, շարունակվում է եւ այսօր հենց դրա իրականացման հետ գործ ունենք: Ծրագրի իրականացումը վրաց եկեղեցու դեմ «Ազատության ինստիտուտը» վարդերի հեղափոխությունից հետո, հանրային հեռարձակողի առաջին ալիքով վավերագրական ֆիլմերի ցուցադրմամբ էր կայանալու»,- հայտարարել է Ինաշվիլին:

Ինաշվիլին լրագրողներին գրառումներ է ներկայացրել, որտեղ առկա էին կոնկրետ հաղորդագրություններ, որոնց հիման վրա, նշված ժամանակահատվածում հանրային հեռարձակողի կողմից պատրիարքարանի մասին վավերագրական ֆիլմեր էին պատրաստում։

«Պատրաստվել էին տարբեր տեսակի հաղորդումներ: Այն ժամանակ ես լրագրող էի, ով այս թեման հանրայնացրեց եւ բաց խոսեց այս ծրագրի մասին: Արդյունքում, հակաքարոզչության տեմպը նվազեց եւ հաղորդումները դադարեցին հեռարձակվել»,-հայտարարել է Իրմա Ինաշվիլին:

Թողնել պատասխան