Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիի սակրեբուլոյում. լուսանկարներ

Թբիլիսիի սակրեբուլոյի Թամար  թագուհու անվան դահլիճում տեղի է ունեցել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Թբիլիսիի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջից։ 

Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է սակրեբուլոյի կրթության և մշակույթի հանձնաժողովի, լեզվի պետական ​​դեպարտամենտի և Կորնելի Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։