Վրաստանի կառավարության Մյունխենյան հանդիպումները

140131-München-2Վրաստանի պաշտպանության նախարարը Մյունխենում մասնակցել է անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներին: 

Թինաթին Խիդաշելիի հայտարարությամբ` ներկայիս նստաշրջանի հիմնական թեման համաշխարհային սպառնալիքներն է, և այս համատեքստում նշվում է երկու հիմնական մարտահրավեր: «Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը  գործնականում համաձայնել է, որ երկու հիմնական մարտահրավերի առջեւ ենք կանգնած: Դրանք են «Իսլամական պետությունը»  և Ռուսաստանը, և  քանի որ համատեքստը այսպիսին է, մեզ համար հատկապես կարևոր է այս համաժողովում ակտիվ մասնակցություն ունենալը` այստեղ մանրամասնորեն վեր հանելով այն բոլոր հարցերը, որոնք կենսական նշանակություն ունեն Վրաստանի համար»,- իր խոսքում նշել է Խիդաշելին:

Մյունխենյան անվտանգության համաժողովը միջազգային առաջատար անկախ ֆորում է` անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում: Ամեն տարի Մյունխենում հավաքվում են համաշխարհային որոշում կայացնողներ ու փորձագետներ, պետական այրեր, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներ, դիվանագետներ, զինվորական առաջնորդներ, գիտնականներ, միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցները քննարկում են գլոբալ անվտանգության `առկա և սպասվելիք վտանգները, դրանց հատվող ուղիները: Այս տարվա համաժողովի առանցքային թեմաներն էին` Եվրոպայի պատասխանը միգրացիոն ճգնաժամին, Սիրիական պատերազմը, եվրոպական անվտանգության օրակարգը:

Մյունխենյան այցելության շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվլին հանդիպել է նաև Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդայի հետ:

Ըստ վարչապետի մամուլի ծառայության ` հանդիպման  ընթացքում խոսվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետաքննության տեխնիկական հարցերի մասին, վրացական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է կառավարության պատրաստակամությունը ` դատախազի գրասենյակի և ընդհանրապես  Հաագայի դատարանի հետ բաց և թափանցիկ համագործակցելու վերաբերյալ, որպեսզի վերջնականապես քննվեն էթնիկական մաքրման և ռազմագերիների հալածանքների, ինչպես նաև մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման փաստերը:

Հիշեցնենք ` Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշում է ընդունել` սկսել 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ կատարված հանցագործությունների հետքաննությունը:

Թողնել պատասխան