Երեկվա օրը համառոտ. մայիսի 3

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը ընդարձակ հայտարարությամբ արձագանքում է Վրաստանի խորհրդարանում «գործակալների մասին օրենքի» վերսկսմանը և այս վիճահարույց օրենքի նախագծի դեմ բողոքին։

Մայիսի 2-ի երեկոյան և լույս 3-ի գիշերը Թբիլիսիի Հերոսների հրապարակում և դրա հարակից տարածքում «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 23 խաղաղ ցուցարարի:

Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկատվություն է տարածում «գործակալների օրենքի» դեմ մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ցույցի ժամանակ ձերբակալվածների մասին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։

«Վրաստանի ապագան Եվրամիությունում է: Բաց չթողնե՛ք այս պատմական շանսը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցից հետո սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց, այսպես կոչված` օֆշորների մասին օրենքի վրա և դիտողություններով խորհրդարան վերադարձրեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Թբիլիսիում ընթացող գործողությունների վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի գնահատականին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին:

ԱՄՆ պետքարտուղարության արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դերեկ Չոլլետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Դանիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքում է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքին», բողոքի ցույցի մասկանիցներին և Վրաստանի կառավարությանը կոչ անում ապահովել խոսքի ազատությունը։

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը զգուշացնում է ամերիկացիներին՝ խուսափել Ռուսթավելիի պողոտա այցերից:

Վենետիկի հանձնաժողովը հրատապ եզրակացություն է պատրաստում Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին» օրենքի վերաբերյալ, որը կհրապարակվի առաջիկա շաբաթներին։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակում է մամուլի ազատության ինդեքսը, ըստ որի՝ Վրաստանում իրավիճակը վատթարացել է 26 հորիզոնականով։

Վրաստանի ստրատափները ընդհանուր հայտարարություն են տարածել ընդդեմ «ռուսական օրենքի» ընդունման՝ կարևորելով ոլորտում միջազգային գործընկերների աջակցությունը:

Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) ղեկավար Դեյմոն Վիլսոնը տեսաուղերձով անդրադարձել է Վրաստանում ընթացող զարգացումներին: