Աղքյորփի գյուղի նոր հանրային դպրոցը կսկսի գործել սեպտեմբերից

Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Աղքյորփի գյուղի դպրոցը կսկսի գործել սեպտեմբեր ամսից, MarneuliFM-ի փոխանցմամբ հայտնել է Տեղական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը` նշելով որ Մառնեուլիում ներկայումս կառուցվում է հինգ նոր դպրոց։

Գախրամանովի խոսքով՝ դպրոցների շինարարությունը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբեր, որից հետո իրենք կընդունեն աշակերտներ նոր ուսումնական տարվա համար։

Սեպտեմբերին, բացի Աղքյորփիից, բացմանը պատրաստ կլինեն նաև հետևյալ դպրոցները.

  • Ալգեթի գյուղի թիվ 1 հանրային դպրոցը,
  • Դիդի Բեգլիարիի հանրային դպրոցը,
  • Իմիրի գյուղի հանրային դպրոցը,
  • Աղմամեդլո գյուղի հանրային դպրոցը:

Տեղեկության համաձայն, ընթացքի մեջ է նաև Ախրոմախմուդլո գյուղի հանրային դպրոցի օժանդակ շենքի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել հունվարին։