Մառնեուլիում առճակատում է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

Մառնեուլիի Իմիր գյուղում «Վրացական երազանք»-ի և միավորված ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած առճակատումից հետո իրավապահները 2 քաղաքացու են բերման ենթարկել: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:

«Հաստատվել է, որ միավորված ընդդիմության և «Վրացական երազանք»-ի անդամների միջև տեղի է ունեցել առճակատում, նրանք չեն ենթարկվել իրավապահների պահանջներին, ինչի պատճառով, օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն, բերման են ենթարկվել»,-ասված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվությունում։

Մառնեուլիում տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: