Զատկական տոներին չեն դադարում բողոքի ակցիաները

Այսօր ժամը 18:00-ին Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի մոտ քաղհասարակության անդամները կրկին կհավաքվեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ պայքարելու։

«Դափիոնի» երիտասարդական շարժման փոխանցմամբ՝ քանի որ վրաց Ուղղափառ եկեղեցին այս շաբաթ նշում է Սուրբ Զատիկը և երկրում կրոնական շաբաթ է, երթերը լինելու են կոնկրետ ուղղություններով։

Երիտասարդները մոմերով և զատկական ավդական թխվածքներով (պասկա) երթով կշարժվեն դեպի Քուեշեթիի եկեղեցի՝ Կարմիր ուրբաթի կապակցությամբ։

«Մեր պայքարը շարունակվում է։ Մենք չենք պատրաստվում հանգիստ տալ բռնի ոստիկաններին, որոնք անխտիր բռնություն են գործադրում նույնիսկ կանանց և երեխաների նկատմամբ։ Նրանք անտեսում են նաև կրոնական տոները։ Նրանք դաժանորեն ոտնահարեցին մեզ Ավագ հինգշաբթի և Կարմիր ուրբաթին, ուստի մենք դա համարում ենք անընդունելի. այս դահիճներին թույլ չենք տա թեկուզ մի փոքր հանգստանալ», — նշված է երիտասարդական շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Երիտասարդները նշում են, որ երթերն այս օրերին կանցկացվեն հնարավորինս քաղաքավարի, մաքուր և գեղեցիկ։ Երթերին կմիանան այլ կրոնի ներկայացուցիչ երիտասարդներ ևս, նրանք ևս կբերեն զատկական պասկաներ։

«Դափիոնի» շարժումը կոչ է անում բողոքի ակցիաներին պատրաստ լինել սպասվող անձրևին։

Նշենք, որ «Սիրցխվիլիա» շարժումը ևս ժամը 18:30-ին ակցիա է հայտարարել «Պարագրափ» հյուրանոցի մոտակայքում։