Փետրվարի 26-ից Վրաստանում փոփոխական եղանակ է սպասվում

Փետրվարի 26-ին Վրաստանի մի քանի տարածաշրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձրադիր վայրերում՝ ձյուն:  Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների վարչության պետ Դոդո Գվազավայի՝ արևմտյան Վրաստանի հյուսիսային շրջաններում այսօր սպասվում է անձրև եւ ամպրոպ, իսկ արեւելյան Վրաստանում եղանակը հիմնականում անփոփոխ կլինի:

Օրվա երկրորդ կեսին օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 11-16, իսկ Թբիլիսիում `15 աստիճան :

Փետրվարի 25-ին երկրի մեծ մասում սպասվում է առանց անձրևի եղանակ: Կեսօրին, որոշ շրջաններում  օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 13-18 աստիճան:

Փետրվարի 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, Վրաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում` ձյուն, քամին` 13-18 մ/վ արագությամբ:

Փետրվարի 27-ին արևմտյան Վրաստանում՝ կեսօրին պարզ եղանակ կլինի, արևելյան Վրաստանում տեղումները կշարունակվեն: Արևմտյան Վրաստանում քամու ուժգնությունը կհասնի մինչև 17-20 մ/վրկի:

Թողնել պատասխան