Վրաստանին վերապահումներով թեկնածուի կարգավիճակ կշնորհվի․ բրյուսելյան աղբյուր

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովը մտադիր է այսօր՝ նոյեմբերի 8-ին, հանձնարարական տալ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, սակայն՝ ինը վերապահումներով։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան աղբյուրների, եվրոհանձնակատարները համաձայնել են առաջարկել ԵՄ անդամ երկրներին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ նախազգուշացնելով, որ երկիրը քայլեր ձեռնարկի տարբեր ուղղություններով։

Ինը վերապահումներից որոշները համընկնում են 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված 12 հանձնարարականներին, մինչդեռ որոշները բոլորովին նոր են:

Նոր վերապահում է ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ պաշտոնական որոշումը պետք է հրապարակի Վրաստանի ժամանակով ժամը 15:00-ին։