Նախկին պատգամավորները 1000 լարի թոշակ կստանան

Վրաստանում նախկին խորհրդարանականների կենսաթոշակը 560 լարիի փոխարեն կկազմի 1000 լարի։ Այս հայտարարությունը նոյեմբերի 15-ին արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա պարզաբանմամբ, պատգամավորի կենսաթոշակը որոշվում է աշխատանքի ընթացքում առկա վարձատրության 2/3-ով, իսկ վերին շեմը 560 լարի է։ Պապուաշվիլիի խոսքով, հունվարի 1-ից այս սահմանաչափը կփոխվի և կդառնա 1000 լարի:

Ի դեպ, խորհրդարանում քննարկվում է նաև պատգամավորների աշխատավարձի բարձրացման հարցը։ Մասնավորապես, 2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձը կհասնի մինչև 8250 լարիի: