Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 15

Հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրատուների կեսից ավելին գինեգործական կամ ոգելից խմիչք արտադրող այլ ընկերությունների հետ առնչություն ունեցող անձինք են:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ժնևի անվտանգության և կայունության միջազգային քննարկումների համանախագահների հետ խոսել է Վրաստանի քաղաքացիների կողմից Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի, այսպես կոչված, «սահմանը ապօրինի հատելու միջադեպի մասին»:

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ռուս զինվորականները Ուկրաինայի կողմից կռվող երկու վրացի կամավորների են գերեվարել:

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաների առաքման մասին տեղեկությանը:

Կառավարությունը պետք է հստակ իմանա, թե ում հետ պետք է համագործակցի, երբ խոսքը վերաբերում է երկրի համար կարևոր ենթակառուցվածքներին, ասել է Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռոբին Դաննիգանը:

Նախատեսվում է Թբիլիսիի գլխավոր պողոտաներից մեկի՝ Ռուսթավելիի նորոգումը։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի նիստում խոսել է Ռուսթավելի պողոտայում նախատեսվող աշխատանքների մասին։

2023 թվականի հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը աճել է 1,2 լարիով:

Մայրաքաղաք Թբիլիսին 2024 թվականը նոր տոնածառով կդիմավորի, որի լուսավորությունը նախատեսվում է միացնել դեկտեմբերի 15-ին:

Վրաստանի կառավարությունը շաքարավազի ներմուծման համար հարկ է սահմանել:

Ղազախստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նախատեսվածից շատ նավթ կարտահանի:

Թբիլիսիում 42 կին աշխատում է որպես ավտոբուսի վարորդ։