Թբիլիսիում 42 կին ավտոբուս է վարում

Թբիլիսիում 42 կին աշխատում է որպես ավտոբուսի վարորդ։ Այս մասին տեղեկություն է փոխանցում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը։

Ընկերության փոխանցմամբ՝ նրանցից 14-ն այս տարի վերապատրաստվել են Թբիլիսիի քաղաքապետարանի կարճաժամկետ կուրսի շրջանակներում, իսկ 3 կին այժմ պրակտիկա է անցնում։

Տեղեկության համաձայն՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկեությունում ընդհանուր առմամբ աշխատում է 1741 վարորդ, որոնցից 42-ը կանայք են։