Ուկրաինայում կռվող 2 վրացու են գերեվարել

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ռուս զինվորականները Ուկրաինայի կողմից կռվող երկու վրացի կամավորների են գերեվարել: Այս մասին գրում է radiotavisupleba.ge-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին:

Ըստ տեղեկության՝ գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի միջազգային լեգեոնի կամավոր մարտիկներ Գիորգի Շուբիթիձեն և Գիորգի Գոգլիձեն։

Գերի ընկած Վրաստանի քաղաքացիներին ռուսական ԶԼՄ-ն վարձկան է անվանում, տարածել է նրանց հարցաքննության տեսանյութը։ Ըստ տեսանյութի՝ կարելի է ենթադրել, որ նրանք ռուսերեն գրված տեքստ են կարդում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի երկու քաղաքացու գերեվարման մասին տեղեկություն չի տարածում:

Ի դեպ, Ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացու գերեվարման մասին սա բաց աղբյուրներում հրապարակված առաջին տեղեկությունն է: