Վրաստանում 5G ինտերնետ է ներդրվում

Վրաստանում «հինգերորդ սերնդի» 5G ինտերնետ է ներդրվում: 5G-ն բջջային ինտերնետի վերջին և ամենաարագ ինտերնետն է, որի հնարավորությունները դեռ պետք է ամբողջությամբ օգտագործվեն, գրում է radiotavisupleba.ge-ն:

5G–ն վերջին տեխնոլոգիան է, որը շատ արագ անլար բջջային ինտերնետ է բաշխում: 5G-ն այնքան արագ է, որ նրա միջոցով վիրաբույժը կարող է նույնիսկ հեռավար վիրահատություն կատարել:

Այսօր Վրաստանում և աշխարհի շատ երկրներում ամենաարագ բջջային ինտերնետը 4G տեխնոլոգիան է, որը հայտնի է որպես «չորրորդ սերնդի» ինտերնետ և մոտ 10 անգամ ավելի արագ է, քան իր նախորդը՝ 3G-ն։

Ակնկալվում է, որ «հինգերորդ սերնդի» ինտերնետը 100 անգամ ավելի արագ կլինի, քան իր նախորդը, ինչը նշանակում է, որ եթե ստանդարտ երկու ժամանոց ֆիլմը համակարգչում ներբեռնելու համար պահանջվի 50 րոպե, ապա այս ժամանակը կկրճատվի՝ հասնելով մի քանի վայրկյանի: