Հրդեհ Էլիավայի շուկայում

Թբիլիսիի Էլիավայի շուկայում հրդեհ է բռնկվել, որը կարճ ժամանակ անց հնարավոր է դարձել մարել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Թբիլիսիի վարչության պետ Օթար Կերեսելիձեի խոսքով՝ հրդեհը բռնկվել է պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 1 000-1 500 քմ տարածք։

Ըստ Կերեսելիձեի՝ տուժածների մասին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկություն չի ստացել։

«Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական խմբեր։ Հրդեհը տեղայնացվել է, ինչը կանխել է դրա տարածումը։ Բոլոր համապատասխան ծառայությունները տեղում են»,- ասել է Կերեսելիձեն։