Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 9-ի օրվա ավարտից մինչև փետրվարի 11-ը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանման գործակալությունը։

Երկրի արևմտյան հատվածում ջերմաստիճանը կբարձրանա. ցերեկային ժամերին կլինի մինչև +15 աստիճան, իսկ արևելյան մասում՝ +12 աստիճան տաքություն։

Լեռնային շրջաններում ևս օդի ջերմաստիճանը համեմատաբար կբարձրանա՝ հասնելով մինչև +7 աստիճանի։

Փետրվարի 8-ը մայրաքաղաքում տեղումնառատ չի լինի, իսկ փետրվարի 9-10-ը սպասվում է անձրև և քամի։