«Լելո» կուսակցությունը Լավրովի հնարավոր այցի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Վրաստան հնարավոր այցի վերաբերյալ «Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Վրաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լավրովը չմասնակցի Վրաստանում մայիսին անցկացվելիք Եվրախորհրդի նիստին:

«Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը սկզբունքորեն համարում է, որ Վրաստանը ճիշտ պետք է օգտագործի Եվրախորհրդի նախագահության կարևոր պարտականությունը, ինչպես սեփական ազգային շահի, միջազգային իմիջի հաստատման, այնպես էլ դեօկուպացիայի և մերժողական քաղաքականության ամրապնդման համար:

«Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Սերգեյ Լավրովի այցը հակասում է Վրաստանի ազգային շահերին և խանգարում է ԵԽ անխափան աշխատանքին: «Լելոն Վրաստանի համար» պահանջում է, որպեսզի դիվանագիտական միջոցների կիրառմամբ և միջազգային հանրության ներգրավմամբ, Վրաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Սերգեյ Լավրովը չմասնակցի ԵԽ նիստին»,- ասվում է կուսակցության հայտարարությունում:

Սերգեյ Լավրովի հնարավոր այցի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.