Մեդվեդևը շնորհակալ է, որ Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի «անկախությունը»

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Մոսկվայում է։

Հուլիսի 27-ին մերձմոսկովյան «Գորկի 9» կառավարական նստավայրում՝ Բժանիային ընդունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Աբխազիայի դե ֆակտո նախագահի վարչակազմի տվյալներով՝ Բժանիան և Մեդվեդևը քննարկել են «տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր»։

Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Բժանիային «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» անկախությունը ճանաչելու և նրանց հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին անհապաղ որոշում կայացնելու համար։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ ներկայիս Մոսկվա կատարած այցի նախապատմությունը աբխազական համայնքի վրդովմունքն է Բիճվինթայի հայտնի պետական ​​ամառանոցը և դրա մերձակա 186 հեկտար հողատարածքը Ռուսաստանին փոխանցելու մտադրության պատճառով։

Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները

Զուրաբիշվիլիի արձագանքը Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին փոխանցելու խնդրին

Կոչ Վրաստանի կառավարությանը` գործել Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին հանձնելու դեմ