Մառնեուլիում շտապ բժշկական օգնության երեք կենտրոն կկառուցվի

Մառնեուլիի շրջանում կկառուցվի շտապ բժշկական օգնության երեք կենտրոն։

Նման որոշում ընդունվել է մայիսի 21-ին կայացած Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում:

Բժշկական կենտրոնները կկառուցվեն Սադախլո, Շահումյան և Քուրթլյար գյուղերում: Այս մասին Սակրեբուլոյի նիստում նշել է Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն՝ ասելով, որ յուրաքանչյուր նախագծի արժեքը կազմում է 151 348 լարի, որը կտրամադրվի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի հիմնադրամից: