Կազմակերպությունները Զուրաբիշվիլիին խնդրում են ներում շնորհել Գվարամիային

Վրաստանում գործող մի քանի կազմակերպություններ դիմել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու խնդրանքով։

Նրանց կարծիքով, դա լավագույն քայլը կլինի Վրաստանի քաղաքական ճգնաժամի վերջակետը դնելու ուղղությամբ։

«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, տարածաշրջանային լրատվամիջոցների, հասարակության և կրոնի ներկայացուցիչները, դիմում ենք երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և խնդրում ներում շնորհել Նիկա Գվարամիային՝ Վրաստանում անկախ մամուլի և ժողովրդավարության զարգացման համար:

Որպես տարածաշրջանում գործող լրատվամիջոցներ և հասարակական սեկտոր, մենք շատ մտահոգված ենք ազատ լրատվամիջոցների, քննադատող անհատների և հասարակական սեկտորի դեմ ուղղված քարոզչությամբ»,- հայտարարել են նրանք։

Գվարամիային ներում շնորհելու խնդրանքին միացել են.

  • aktual.ge լրատվական հարթակը,
  • interpress.ge լրատվական հարթակը,
  • Marneuli TV լրատվական հարթակը,
  • 24news.ge լրատվական հարթակը,
  • Վրաստանի բոլոր մահմեդականների բարձրագույն հոգևորական բաժինը,
  • «Կարմիր կամուրջ» ՀԿ-ն,
  • Մառնեուլիից հայտնի քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան,
  • Նոնա Սամխարաձեն:

Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը վճռել է, որ Գվարամիային քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, որ նախատեսում է ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, մնում է ուժի մեջ։

Մանրամասն՝ ստորև նյութում

Գվարամիայի դատավճիռն ու արձագանքները. բռնապետության սկի՞զբ