Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 4 անձի, նրանց թվում՝ մեկ օտարերկրյա քաղաքացու, մեծ քանակությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու համար։ Տեղեկությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը։
Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներն ապօրինի ձեռք են բերել և պահել հատկապես մեծ քանակությամբ «Մեթադոն», «Կոկաին», «Ալֆա-ՊՎՊ», «Մեֆեդրոն», «MDMA» և հոգեմետ նյութ «Կետամին»։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։