Համագործակցության հուշագիր` Մաշտոցի մատենադարանի և Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի միջև

Մաշտոցի անվան Մատենադարան հնագույն ձեռագրերի ինստիտուտի  տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ու Վրաստանի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն համագործակցության հուշագիր են ստորագրել:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սաղանելիձեն, ինչպես նաև երկու երկրներից մասնագետներ:

«Հուշագրի ստորագրումը կնպաստի երկու հաստատությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը, հնարավորություն կընձեռի իրականացնել համատեղ գիտակրթական և մշակութային ծրագրեր՝ մասնագետների փոխանակում և վերապատրաստում, համատեղ ուսումնասիրություններ, հրատարակություններ, ցուցահանդեսներ»,- նշված է Մատենադարանի պաշտոնական կայքում: