Գերմանիայում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիներ

Գերմանիայում ձերբակալվել է Վրաստանի 10 քաղաքացի: Նրանք մեղադրվում են գողության մեջ: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկ գործողությանը մասնակցել է 600 ոստիկան, ովքեր խուզարկել է 35  բնակարան, ինչի արդյունքում գողոնը գտնվել է: Ձերբակալվածները այժմ գտնվում են մեկուսարանում: Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են նաև Լատվիայի և Վիետնամի քաղաքացիներ:

Վրաստանի քաղաքացիների ձերբակալությանն արձագանքել է Գերմանիայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցը:

«Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Սաքսոնիայում: Վրաստանի դեսպանատունը պաշտոնական տեղեկատվություն է ստացել Վրաստանի քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ, ովքեր մեղադրվում են գողության մեջ: Ձերբակալվածների դատական գործերը տեղի կունենան Գերմանիայում»,- «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայում Վրաստանի հյուպատոս Կախաբեր Շիշնիաշվիլին:

Թողնել պատասխան